Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գործում են ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության սկզբունքներին դեմ. Դավիթ Սարգսյան

Գործում են ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության սկզբունքներին դեմ. Դավիթ Սարգսյան
07.06.2022 | 07:30

Այն կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք գործում են ՀՀ Անկախության Հռչակագրի և Սահմանադրության սկզբունքներին դեմ կամ շրջանցելով դրանք, ՀՀ-ում պետք է հայտարարվեն օրենքից դուրս, որպես ՀՀ ազգային-պետական շահը չսպասարկող կառույցներ:


Պետք է չեղյալ համարվեն նրանց գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ փաստաթղթերի պահանջներին:


Հարկավոր է կասեցնել գործադիր և օրենսդիր մարմիններում պաշտոնատար այն անձանց գործունեությունը, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից (դասալիք), չունեն բարձրագույն կրթություն (անգրագետ), չեն համապատասխանում ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին (տեղեկանքներ՝ նարկոդիսպանսերից, հոգեբուժարանից, ոստիկանությունից և այլն):


Թերևս, առայժմ, այսքանը:

Դիտվել է՝ 16216

Մեկնաբանություններ